Ladynews.am-ը գրում է.
Խոնավություն, ուժեղ քամի... ինչպես պահպանել հարդարումը այդպիսի եղանակին. խորհուրդ է տալիս մասնագետը.
Եթե դուք սովոր եք օգտագործել մազերի հարդուկ և դրանով ուղղացնել մազերը, աշնանային վատ եղանակին ստիպված այլ ելք պետք է ընտրեք: Կատարյալ ուղիղ մազեր ստանալ հնարավոր չի լինի, եթե նույնիսկ սիլիկոնի հիման վրա խնամքի միջոցներ օգտագործել: Այդ պատճառով աշնանը շեշտը դրեք ոչ թե ուղիղ մազերի վրա, այլ մի փոքր անփույթ հարդարանքին:
Թաց մազերի էֆեկտով հարդարումը կատարյալ լուծում է աշնանային անձրևոտ եղանակի համար: Այսպիսի հարդարում անելու համար օգտագործեք թափանցիկ գելեր և ուժեղ ֆիքսացիայով ոսկեր:
Սովորաբար սանրվածքը շուտ է նստում փափուկ և բարակ մազերի դեպքում: Այն պահպանելու համար օգտագործեք սփրեյ` արմատների համար կամ լաք` շարժուն ֆիքսացիայով: Լաքը փչեք մազերից 25 սանտիմետր հեռավորությունից, այնուհետև հարդարեք մազերը: Հիշեք, որ ուժեղ ֆիքսացիայով լաքը բարակ մազերին չի սազում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ